ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Թռնելը» չստացվեց, ու հերթական անգամ ընկավ թակարդը

«Թռնելը» չստացվեց, ու հերթական անգամ ընկավ թակարդը
20.09.2023 | 12:07

Ադրբեջանի նախնական պլանում հարձակումը պետք է լիներ Հայաստանի վրա, բայց Փաշինյանը, Արևմուտքի հետ գործարքի գնալով, կասեցրեց այն։ Արդյունքում՝ Ալիևը հարվածն ուղղեց դեպի գործարքից դուրս մնացած «անտեր» Արցախ։

Այս իրավիճակում ավելի լավ կլիներ, եթե հարվածն ընդուներ հենց ՀՀ-ն, ոչ թե շրջափակված ու սովից մաշված Արցախը։ Բայց մարդամեկը հերթական անգամ «փրկեց» մեզ՝ «պադստավկա» անելով արցախցիներին։

Իսկ որ սկզբնական սլաքն ուղղված էր հենց Հայաստանի դեմ՝ պարզ ու բաց հայտարարում էր Ալիևը և բացատրում էր, թե ինչի համար։

Ըստ Ալիևի՝ Փաշինյանը, հայտարարելով Ղարաբաղը Ադրբեջանի մաս, պարտավորություն է վերցրել դեմոնտաժ անել, իր բառերով ասած, Ղարաբաղի պսևդոպետական համակարգը։ Այսինքն, Ալիևը Փաշինյանից պահանջում է ապահովել հայտարարության բովանդակային մասի իմպլեմենտացիան։

Փաշինյանը ի սկզբանե կարծել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարություն կանի ու «կթռնի»։ Բայց, ոնց որ, «թռնելը» չստացվեց, ու հերթական անգամ ընկավ թակարդը։ Այստեղից էլ առաջացել են այն խոսակցությունները, թե Փաշինյանը չի կատարում վերցրած պարտավորությունները։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3916

Մեկնաբանություններ